23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ֆանտաստիկ խոստումները խոպանչիներին

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

այաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին ԱԺ-ում անդրադարձել է նաև հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների՝ խոպանչիների սոցիալական շատ մեծ խնդրին, քանի որ վերջիններիս 90 տոկոսը կորոնավիրուսի պատճառով մնացել է Հայաստանում, իսկ մեկնածների մեծ մասն էլ այնտեղ անգործ են մնացել…

Անդրադառնալով այս թեմային` Փաշինյանը նշել էր, որ այս տարի կազդարարեն կրթական և առողջապահական համակարգի ավելի քան 100 օբյեկտների հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին: «Մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Եվ ոչ միայն այս տարի, այլև՝ մյուս…»,-հայտարարել էր վարչապետը… Խոպանչիների խնդրի վերաբերյալ այսպիսի պատասխան կարող էր տալ միայն խնդրից անտեղյակ, դեմագոգ կամ ստախոս մեկը…

Մի քանի հարց վարչապետին…
Հետաքրքիր է, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ավելի քան 100 օբյեկտներ հիմնանորոգելու կամ կառուցելու համար աշխատանքի տեղավորել 200-250 հազար ամեն տարի Ռուսաստան մեկնող մեր քաղաքացիներին… Ընդհանրապես, իշխանությունները հաշվարկե՞լ են, թե որքան աշխատող է անհրաժեշտ այդ օբյեկտները վերանորոգելու կամ կառուցելու համար… Համոզված եմ՝ շատ քիչ վերը նշված թվից…

Կամ իրեն ո՞վ է ասել, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները միայն շինարարներ են… Ամեն տարի ՌԴ խոպան են մեկնում տասնյակ հազարավոր վարորդներ, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք առնչություն չունեն շինարարության հետ… Իսկ նրանց աշխատանքի և ապրուստի մասին ո՞վ է մտածելու… Թե՞ դա Հայաստանի իշխանություններին չի էլ հետաքրքրում…

Խոպանչիների հիմնական մասը ՌԴ մեկնում են մարտի սկզբից և վերադառնում դեկտեմբերին ու արդեն ապրիլից հիմնական մասն արդեն Հայաստան են ուղարկում տրանսֆերտներ… Արդեն երկու ամսից ավելի է` այդ մարդիկ անգործ նստած են տանը, իսկ Փաշինյանի ազդարարած աշխատանքը սկսվելու է մեկ-երկու ամսից ոչ շուտ… Ստացվում է՝ ևս երկու ամիս պետք է անգործ նստեն տանը… Հետաքրքիր է, ինչպե՞ս են այդ մարդիկ և իրենց ընտանիքներն ապրելու այդ ամիսներին… Էլ չեմ ասում ՌԴ-ի հետ համեմատ շատ ցածր աշխատավարձերի մասին… Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատատեղ և այս ճգնաժամային ժամանակահատվածում սպասվում է գործազրկության աճ, զարմանալի է, թե ինչպես է Փաշինյանը աշխատանքի տեղավորելու 200-250 հազար անգործ մնացած խոպանչիներին…

Փաշինյանի` խոպանչիներին այդ պահին տրված, բայց չկատարված խոստումները միևնույն է շատ լուրջ խնդիր են իշխանությունների համար, քանի որ մարդիկ իրենց կենցաղի և ապրուստի վրա են զգալու գործազրկության հետևանքները՝ իրենց համար բացահայտելով, որ երկրի վարչապետը սովորական ստախոս է…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ