03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը որոշել է պատժել ՍԴ նախագահի ընկերոջը․ «Հրապարակ»

«Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։

Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել նրա ղեկավարած ծրագրի շարունակականությունը եւ մարտից փակել է այն։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Սահմանադրությունը գրած երկու համահեղինակներին էլ՝ ե՛ւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ե՛ւ նրա ընկերոջը՝ Վարդան Պողոսյանին, թեեւ նրանց գրած Սահմանադրությունից եւ սուպերվարչապետական «կոստյումից» չի հրաժարվում։

Պողոսյանն իրավաբանական շրջանակներում բավականին մեծ հարգանք է վայելում։ Ժամանակին Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն Պողոսյանը հրաժարվել է եւ առաջարկել է Հրայր Թովմասյանին նշանակել։

Մենք փորձեցինք լսել նաեւ Պողոսյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին եւ, առհասարակ, մի քանի տարի է՝ հրաժարվում է մամուլի հետ շփումներից»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ