12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Օրվա քրոնիկոնը կարելի է կոչել «ռեպորտաժ հոգեբուժարանից». Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար  Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Էսօրվա քրոնիկոնը որ դնեմ, լրիվ կստացվի ռեպորտաժ հոգեբուժարանից.

1. Հրապարակվել է օղի թորելու սարքի լուսանկար, որը գտնվում է երկրի վարչապետի առանձնատան բակում (չի հերքվել դրա իսկությունը)

2. ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարում է, որ ամսական 40000դրամ գազի և 25000 դրամ էլեկտրաէներգիայի վարձ մուծողները «օլիգարխներ» են (տեսնես մինչև վարչապետ դառնալն էս մարդու վարձերն ո՞վ էր մուծում)

3. ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարում է՝ ոչ մեկ չհամարձակվի մեզ հարցնել «ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետքա էն էլ բանակցում ենք» (սենց լկտիություն իրեն նույնիսկ լտպ-ն թույլ չի տվել)

4. Երկրի ղեկավարը երկրի առաջին ամբիոնից հայտարարում է իր իսկ հայտարարած Արտակարգ դրության ռեժիմն ապահովելու՝ իր անզորության մասին, մեղադրելով քաղաքացիներին անկարգապահության մեջ։ (բա դուք ինչի՞ եք մինչև հիմա ըտեղ, դուք ինչի՞ եք իշխանություն)

5. Հայտնի է դառնում, որ ոստիկանության սպան ազատվել է աշխատանքից ներկայումս քաղաքական ընդդիմադիր ընկերոջ ծննդյան օրը շնորհավորելու համար (արա, դուք շուտով ստալինյան ЧСВН (член семьи врага народа) տերմինն էլ կվերականգնեք ձեր «սիրո և հանդուրժողության հեղափոխության» արդյունքում)

Շարքը կարելի է լրացնել։

Մի ժամանակ օրենք, նորմատիվ ակտ, որոշում գրելուց կանոն կար, որ չի կարելի ելնել «խելագարության կանխավարկածից»։ Պարզվումա, ոչ թե կարելի էր, այլ անհրաժեշտ էր»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ