24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցանկանում եմ, որ Մինասյանին կալանավորելու համար պատվեր իջեցնողին և այն կատարողներին կալանավորելու միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը. Միհրան Պողոսյան

«Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, Facebook-ի իր էջում գրել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Դատական ակտին չեմ ուզում անդրադառնալ։ Դրանում որևէ վերլուծություն չկա ավելի քան քառասուն օր տևած դատական նիստերի ընթացքում պաշտպանության կողմից վկայակոչած բազմաթիվ առարկություններից որևէ մեկի վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Արտուշ Գաբրիելյանին անդրադառնալն անիմաստ է։ Նա այն անձն է, ում վերաբերյալ կարծիքները համընկնում են փաստաբանական և իրավապահ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ։

Ես ցանկանում եմ միայն, որ այս աբսուրդային և ցինիկ մեղադրանքի համար Միքայել Մինասյանին կալանավորելու համար պատվեր իջեցնողին և այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը», – նշել է նա։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ