Ճգնաժամը նոր-նոր սկսվում է․ առնվազն մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ․ վարչապետ
Մենք չունենք սոցիալական կոլապս, մինչդեռ ճգնաժամը նոր է սկսվում, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ ԱԺ օգնությամբ կարողացել է կորոնավիրուսային սոցիալ տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում։ Սա չի նշանակում, որ ՀՀ քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես ապրել են հունվարին կամ փետրվարին։ Սա նշանակում է, որ մենք, բարեբախտաբար, չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ», – ասաց Փաշինյանը։
«Թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ ացնում է, ճգնաժամը նոր-նոր սկսվում է։ Արձանագրում ենք, որ առնվանզ մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ», – հավելեց Փաշինյանը։