24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախաքննությունն իր միակողմանի դրսևորումներով նոր ռեկորդներ է գրանցում․ Մակինյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկու օր առաջ գրառում էի կատարել՝ փաստելով, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով նորանոր ռեկորդներ է գրանցում։ Ի ապացույց նշված պնդման՝ ներկայացնում եմ Միքայել Մինասյանի գործով կատարված աբսուրդային և զավեշտալի խախտումների միայն մի մասը՝

1. դրամական միջոցների տեղափոխումը Միքայել Մինասյանի մեկ բանկային հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար որակվել է որպես «փողերի լվացում»,

2. 2017 թվականի հայտարարարագրում նախատեսված դրամական եկամուտների 80 տոկոսը կազմող դրամական միջոցների՝ Մինասյանի օգնականի կողմից Մինասյանի բանկային հաշվեհամարին մուտք անելը որակվել է որպես «ապօրինի հարստացում»,

3. հայտարարագրում առկա տեխնիկական սխալի կապակցությամբ դեռևս սույն թվականի մարտի 18-ին միջնորդել եմ հարցաքննել այն ընկերության աշխատակցին, ով պատասխանատու է եղել հայտարարագիրը լրացնելու համար։ 48 օր անց, այն է՝ մայիսի 5-ին, քննիչը հրաժարվում է դատարանին տրամադրել նշված անձի ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ հարցաքննությունն ավարտված չէ։

Պատկերացնու՞մ եք՝ քննիչը 48 օր շարունակ հրաժարվում է հարցաքննել այն անձին, ում տված ցուցմունքը բացառելու է մեղադրյալի մեղավորությունը։

ՔԱՌԱՍՈւՆՈւԹ ՕՐ!!!

Հավատացնում եմ, որ վերոնշվածը կազմում է Միքայել Մինասյանի դեմ քննվող գործով կատարված զավեշտալի և կոպիտ խախտումների միայն 20 տոկոսը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ