23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ցույց ենք տալիս, որ այդ գումարը կա, և դարձել ենք թիրախ» Էդմոն Մարուքյանը՝ քաղաքացիներին աջակցելու առաջարկի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԼՀԿ-ի օրեր առաջ արված հայտարարությանը, որով Կառավարությանն առաջարկում էին համավարակի պայմաններում 500.000 ընտանիքի պահուստային ֆոնդից հատկացնել 100.000 դրամ:

«Ստացած բազմաթիվ զանգերի, նամակների և իրավիճակը շատ ընտանիքներում ուսումնասիրելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում, և հաշվի առնելով Կառավարության կողմից ներկայացրած 14  հակաճգնաժամային ծրագրերը և դրանից բխող բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են ձեզ մոտ, երկուշաբթի օրն առաջարկեցինք մի նոր ծրագիր՝ 100.000 դրամ հատկացնել 500.000 ընտանիքների և կրկնակի թոշակ տրամադրել 4700 թոշակառուների: Այս ամբողջ ծրագիրը չի կազմում  100 մլրդ դրամ, կարծում ենք, որ մայիս-հունիս ամիսների համար պետք է այդքան գումար ծախսել»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ մայիս ամսին 100 մլրդ դրամ պետք է ներարկել տնտեսության մեջ՝ ՀՀ քաղաքացիներին ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով:

Նրա բնորոշմամբ՝ բանավեճը, որն այսօր սկսվել է ամբողջ երկրում, իրենց  այս առաջարկի պատճառով է, և ամեն ինչ տեղափոխվել է անձնական վիրավորանքների տիրույթ, որևէ բովանդակային քննարկում չկա:

«Եթե կա որևէ քննարկում, ապա դա այն մասին է, որ փող չկա, մենք այս օրերի ընթացքում ամեն օր ապացուցել ենք, որ փողը կա, ամեն օր ապացուցում ենք, որ, երբ վարչապետն ասում է, որ մարդիկ շատ ՀԴՄ են տպում, դրանով ցույց էր տալիս, թե որքան հավելյալ գումար է հավաքագրվել: Երբ վարչապետն ասում էր՝ տնտեսումներ են անում, դրանով ցույց էր տալիս, թե որքան հավելյալ գումար է կուտակվում մնացորդում, սա պահուստային ֆոնդ էլ չէ, ըստ էության, ավելացված գումար է, որը պետական բյուջեի ծրագրի հաստատման նախագծում նախատեսված չի եղել: Հայաստանը մտել է ճգնաժամի մեջ՝ ունենալով նման մեծ գումարային մնացորդ, այդ գումարը տատանվում է 380 մլրդ դրամի սահմաններում:

Ստուգված է, որ այս գումարից 100  մլրդ-ն ազատ է, որով Կառավարությունը կարող է աջակցել ՀՀ քաղաքացուն, նրանց, որոնց գազը, լույսն այս օրերին անջատել են: Զուտ նրա համար, որ բացահայտել ենք, որ գումար կա, որով կարող են օգնել մարդկանց՝ դարձել ենք թիրախ տարատեսակ հայհոյանքների և զրպարտությունների: Բայց այս ամենը որևէ կերպ մեր ընթացքը չի փոխելու, որևէ ձևով չի կասեցնելու այն առաջարկության առաջմղումը, որն ամեն օր անում ենք:

Մենք ցույց ենք տալիս, որ այդ գումարը կա, որ միջազգային հանրությունն այդպես է վարվել, և շարունակելու ենք պայքարել, որ քաղաքացիները ստանան աջակցություն իրենց իսկ կուտակած փողերից»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ