24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հակասահմանադրականությունը նրա արյան մեջ է. Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Նիկոլյան մեծագույն ստերից  է կադրային ջարդ  չիրականացնելու հավաստիացումները։ Երկու տարի հենց դա ենք տեսնում ամենավայրագ դրսևորումներով։ Մոռացե՞լ եք, թե  ինչպես  2018-ի հոկտեմբերի 2-ի  ԱԺ մոտ հավաքած «դըմփ-դըմփ-հու» հանրահավաքի ժամանակ հենց հարթակում  պաշտոններից ազատվեցին ՀՅԴ ու ԲՀԿ նախարարներն ու մարզպետները։

Հակասահմանադրականությունը նրա արյան մեջ է։ Հետագայում ևս բիրտ մեթոդներով  բոլոր մասնագետները  դուրս մղվեցին կառավարման  հանգուցային օղակներից, իսկ նրանց փոխարինեցին անձամբ Նիկոլին հավատարմության երդում տվածները։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝  ապամասնագիտացված  գերատեսչություններ։

Ներկա իշխանությունների դիլետանտիզմի պատճառած վնասների մասին ահազանգերը հասարակությունը լուրջ չէր ընդունում մինչև կորոնավիրուսի պարտադրած մեծ քննությունը։

Եվ բնավ պատահական չէ, որ  այսօր ունենք համավարակի դեմ մոլորված  կանգնած անզոր  կառավարություն, որը  մայիսի 4-ից վերացրեց  սահմանափակումների մեծ մասը, իսկ մայիսի 14-ից,  արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ քաղաքացուն լրիվ մենակ կթողնի  կորոնավիրուսի  հետ։ Վերջին օրերին եռանիշ թվերով վարակակիրների ավելացման պայմաններում  այս մոտեցման աղետալի հետևանքները տեսանելի չեն միայն տկարամիտներին,   բայց ասելիքս դա չէ, այլ այն, որ եթե պրոֆանները  ելքեր չեն տեսնում, դա դեռ չի նշանակում, որ այդպիսիք  չկան։

Մոտ երկու ամիս է  տարբեր  կողմերից  առաջարկվում  են հակաճգնաժամային ծրագրեր, որոնք մեծամտորեն  անտեսվում են։ Առողջապահության և կառավարման ոլորտի մասնագետներն ու փորձագետները  ուղիներ են մատնանաշում, որոնք երևի չեն էլ ընթերցվում։ Ընդդիմախոսներն անգամ «հրադադար» են  հայտարարում՝ համավարակը միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով․․․ և ի՞նչ։ Ոչի՛նչ։

Կորոնավիրուսի դեմ անզորությունը կոմպենսացվում է  քրեական հետապնդումների ավելացմամբ, սեփականության վերաբախշման կոպտագույն դրսևորումներով,  սեփական թիմում կադրային վերադասավորումներով․․․  և այս ամենն  արվում է անկյունում հայտնված հալածված գազանի ջղաձիգ շտապողականությամբ։ Հենց Նիկոլի գեղջկական մանր խորամանկությունները պատռեցին «ժողովրդի ընտրյալի» իր դիմակը  ողջ աշխարհի առաջ։ Ներսում չեն պատրաստվում հարևանների կոմունալները վճարել՝ աչքի առաջ տեսնելով «ընտրյալների»  ճոխ պարգևավաճարներն անգամ այս ճգնաժամային ժամանակում։ Դրսում էլ հոգնել են սելֆիասեր գործընկերոջ  անկանխատեսելիությունից, և տարբեր բացահայտումներով հասկացնում են, որ խաղերն ավարտված են։

Ինչպես բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը ներկայումս մեկ խնդիր ունի՝  հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարել համավարակը։ Դրա համար իշխանությունները պարտավոր են օր առաջ խոստովանել իրենց ապաշնորհությունը և թույլ տալ, որ կազմավորվի հակաճգնաժամային կառավարություն։ 

Բայց, քանի որ անգամ երեխային պարզ է, որ քայլածները  հեշտ ու հանգիստ  իշխանությունը չեն զիջի, ուրեմն մնում է նրանց հեռացնելու համաժողովրդական պահանջին միս ու արյուն տալ։               

Լիա Իվանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ