01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ-ում գործազրկությունը կավելանա 1.3 տոկոսով․ կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ․ փոխնախարար

Համավարակին հաջորդող ժամանակահատվածում սպասվում է, որ գործազրկությունը 1.3 տոկոսով երկրում կավելանա և 17. 7 տոկոսից կդառնա 19 տոկոս, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց սոցապ փոխնախարար Արման Ուդումյանը։

«Թվային առումով կունենանք 40 հազար հավելյալ գործազուրկ երկրում», – ասաց նա։ 

Նրա խոսքով՝ գործազրկությունն առավել զգալի կլինի սպասարկման, հանրային սննդի ոլորտում, մասամբ կտուժի նաև շինարարարությունը։ 

«Այս պահին թվեր չունենք, բայց հասկանում ենք, որ նաև այն մեծ բանակը սեզոնային աշխատողների, որոնք հիմնականում ՌԴ էին գնում աշխատելու, հավանաբար մի քանի ամսից կհամալրեն մեր գործազուրկների բանակը։ Պետք է տարբեր մարդավարական ծրագրեր մշակել տարբեր շահառու խմբերի համար», – ասաց Ուդումյանն՝ ընդգծելով, որ այս պահին նախարարությունը երկու ծրագիր է մշակել, որոնք ներկայացվել են կառավարության դատին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ