23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ․ Թորոսյան

Առողջապահության համարագի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Դեռևս տանելի բեռնվածություն է, սակայն բեռի ավելացմանը զուգընթաց պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակն այս պահին դա է», – ասաց նախարարը։

 

Թորոսյանն ընդգծեց, որ սարքերի, բժշակական օգնության անձնակազմի մասով այս պահի դրությամբ պակաս չկա։

 

Անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանում բավականաչափ թեստավորում չի իրականցվում՝ Թորոսյանն ասաց․

«Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրատները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»։

Մահճակալային ֆոնդի մասին խոսելով՝ Թորոսյանն ասաց, որ այս պահին հիվանդանոցային համակարգում 350 ազատ մահճակալ կա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ