23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլի իշխանությունն ու քայլարաստ կառավարությունը հեռու է մեծ քաղաքականությունից». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչ ունենք մենք այսօր և ի՞նչ կարող ենք ունենալ վաղը:

«Դեմոկրատիա» կոչվածը արժեք չէ, որը հասկանալու համար պետք է մակարդակ ունենալ կամ ազնիվ լինել․․․ Դեմոկրատիան լուրջ «գաղափարական» զենք է, ընդ որում դրա լրջությունը պայմանավորված է մարդկանց տգիտությամբ ու ծախվածությամբ։ Այդ զենքը համատարած տգիտության պատճառով հաջողությամբ կիրառվել է բազմաթիվ ազգային պետություններ կազմաքանդելու համար՝ արևմուտքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դրա համար էլ դեմոկրատիան այդքան թանկ է արևմտյան էլիտայի համար։
Սակայն սկզբնական շրջանում դեմոկրատիայի նպատակը հեղափոխությունների և ամեն տեսակ ընդվզումների կանխարգելումն էր։ Միայն այդ խնդիրը հաջողությամբ լուծելուց հետո պարզվեց, որ դեմոկրատիան բավական լուրջ վնասներ է հասցրել հենց իրենց՝ արևմտյան ժողովուրդների բարոյական նկարագրին՝ իր հետ առաջ բերելով լրջագույն խնդիրներ՝ կապված եվրոպական պետությունների անվտանգության հետ․․․

Լուծումը միակն էր․ բոլոր միջոցներով արտահանել և ներդնել դեմոկրատիան ամբողջ աշխարհում, որ այլևս ոչ մի երկիր վտանգավոր չլինի արևմոտքի համար․․․
Դեմոկրատիայի գլխավոր հատկանիշներն են՝ ավանդական ընտանիքի դեմ պայքարը, ավանդական առաքելություններից «ազատագրված» կինը և կնոջ անամոթությունից շփոթված ու մոլորված տղամարդը, եկեղեցու դեմ պայքարը,մշակույթի դեմ պայքարը,ազգային արժեքների դեմ պայքարը, բանակի դեմ պայքարը և… Այս բոլոր հատկանիշները առկա են մեր երկրում, ուրեմն տեսանելի է, թե պատմության անիվը դեպի ուր է տանում մեր երկիրը․․.

Պատմությունը միշտ հնարավորություն է ընձեռում շտկելու անցյալի սխալները, սակայն այդ սխալները շտկելու հնարավորությունը, այլ խոսքով՝ պոտենցիալը, պատմության գործը չէ։ Այն ստեղծում է նա, ում հնարավորություն է տրվում ուղղելու սխալը․․․ Սակայն Ձեր Նիկոլի իշխանությունն ու քայլարաստ կառավարությունը հեռու է մեծ քաղաքականությունից, նրանք ձգտում են խաղաղության, նրանք չեն գիտակցում խնդիրը, նրանք կույրի նման միայն առաջնորդվում են եվրոպայից եկած հրահանգներով ու խոստումներով․․․
Մեծ քաղաքականությունը ստեղծում է քաղաքական իրավիճակներ, որի մասին երբեք չի խոսվում բարձրաձայն, և որից կարողանում են օգտվել միայն նրանք, ովքեր միշտ պատրաստ են ճակատագրի մատուցած անակնկալներին․․․ և որին անպատրաստ է մեր իշխանությունն ու կառավարությունը:

Հ.Գ. Ազգային պետություն և վերջ.
Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ´ մէկը, թէ´ միւսը: Եվ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ´ ազգը, թէ´ մարդկութիւնը:

Գարեգին ՆԺԴԵՀ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ