24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի այցը իրավիճակ է փոխել․ Փաշինյանի PR-ը չստացվե՞ց․ «Հրապարակ»

«Քննիչ հանձնաժողովում կարծես ինչ-որ բան այն չէ՝ իմքայլականների «փուշը» մի տեսակ թողել է, չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»․ ճի՞շտ ենք նկատել՝ հարցրինք ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամին։

«Կա նման բան՝ երեւի պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալով։ Հույսներն այն էր, որ չի գա, ու «գործունեության լայն դաշտ կբացվի իրենց համար», ինչպես ասում են` «իրավիճակ ա փոխվել»։

Ի դեպ, երեկ քննիչ հանձնաժողով եկած Լեւոն Մնացականյանը պետք է Սերժից առաջ գար՝ ըստ նախնական ցուցակի։ Իսկ Սերժ Սարգսյանը պետք է հանձնաժողով գար ամենավերջում, բայց որոշեցին հետուառաջ անել»: Ինչո՞ւ։ «Կդժվարանամ ասել՝ երեւի ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի համար փիար ապահովել, այլ բան ստացվեց»:

Հաջորդը կանչելու եք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՞ն։ «Դեռ որոշված չէ»: Կգա՞ Բակո Սահակյանը՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Կարծում եմ` որեւէ իմաստ չկա իրեն հրավիրելու»: Սերժ Սարգսյանին հրավիրում են, իրեն էլ կարող են հրավիրել։ «Սերժ Սարգսյանը Գերագույն գլխավոր հրամանատարն էր, ինքն էր ի պաշտոնե պատասխանատուն»:

Եթե հրավիրեն, կասի` ո՞չ։ «Կդժվարանամ ասել, պարզապես հրավիրելու իմաստն է անհասկանալի»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ