Շրջվել է գարեջուր տանող բեռնատարը
Ըստ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, օգոստոսի 7-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտ բեռնատար է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածում (10-րդ կմ) գարեջուր տեղափոխող “Վոլվո” մակնիշի 71 OO 071 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչից վարորդը եւ ուղեւորը տեղում մահացել են:
Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Օ. Ե.-ի (ք. Երեւան), Լ. Կ.-ի (ք. Ալավերդի) դիերը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը: