23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի իրական կարգավիճակը՝ ոչ թե ՀՀ վարչապետ, այլ Հայաստանի ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիք

Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի սենսացիոն հայտարարությունը փոթորկել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքը։ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի, հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության համաձայն, բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը, այսինքն՝ այն, ինչը երկար ժամանակ թաքցնում կամ հերքում էին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտգործնախարարը, Հայաստանի ներկայիս իշխանությունները։

«Ժամանակն է եկել, որպեսզի բոլորը գիտակցեն՝ մենք կորցնում ենք պետականություն, երկիր, և որ մենք իրականում կանգնելու ենք մեծ կրախի առաջ, ու մենք իրավունք չունենք դա թույլ տալու, հերիք եղավ այս բոլոր խամաճիկների ամեն ինչը․․․»,- LIVEnews.am-ի տաղավարում մեր զրույցի ընթացքում ասաց ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը։

Մեր հյուրի հավաստմամբ, ոմանք իրենց քայլերով վերացնում են իրենց իսկ երեխաների ապագան, պետականությունը կործանելով, իրենց երեխաներին թողնելու եք թուրքի ձեռքը դառնան ստրուկ, մինչդեռ թուրքի պատմությունից պետք է հասկանալ, որ նրա երազանքը եղել է հայ ժողովրդից ազատվելը։

«100 տարի առաջ էլ էին ասում լավ է լինելու, մենք տեսանք ինչ եղավ, նո՞ւյնն եք ուզում կրկնվի, նույն ձեռագիրն է, ոչինչ չի փոխվել»,- ասաց Գևորգ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

livenews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ