ԱՄՆ-ի դեսպանատան զգուշացնող հայտարարությունը պետք է ընդունել ի գիտություն /վիդեո/
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը չի կարծում, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ադեցություն կունենան նաև Հայաստանի վրա: ”Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կանդրադառնա ՌԴ-ի տնտեսության վրա, այնպես որ ոչ ոք դեռ չի կարող ասել` Հայաստանի վրա ինչպես կազդեն”:
Ինչ վերաբերում է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատան նախազգուշացնող հայտարարությանը, թե Հայաստանի կառավարությանը և գործարարների համար խնդիրներ կարող են առաջանալ պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում, ապա Արսեն Ղազարյանն ասաց, որ դա պետք է ընդունել ի գիտություն:
Առավել մանրամասն` տեսանյութում: