20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանային լարվածությունն՝ արտագաղթի խրախուսանք

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին, նշեց դրանցից մի քանիսը: Առաջինը երկրի բնակչության նվազման խնդիրն էր` ըստ ՄԱԿ-ի հաղորդած տվյալների. 2017 թվականին Հայաստանում ծնելիությունն ու մահածությունը կհավասարակշռվեն:

Արտաքին թշնամիներից առավել վտանգ քաղաքագետը տեսնում է արտագաղթի հարցում. «Արտագաղթը չի կանգնում, որովհետև երկրում պայմաններ չկան, որպեսզի մարդիկ մնան, աշխատեն»-ասաց Շիրինյանը և հիշեց Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Հայ ժողովուրդը սովորություն ունի նեղության պայմաններում հայրենիքը թողել»:

Անվտանգության հարցը նա այստեղ է տեսնում և ոչ թե սահմանային լարվածությաւն մեջ: Նա առաջնային է համարում արդյունաբերության վերստեղծումը և նշում է, որ Հայաստանը չի կարող տուրիզմով և առևտրով երկար ապրել:

Ադրբեջանական կողմի ագրեսիան նա ևս դիտարկում է որպես արտագաղթի խրախուսանք. «Հուսահատություն ներսում, հուսահատություն սահմաններում, մեր ժողովուրդն էլ սիրում է նեղ պայմաններում արտագաղթել»-նկատեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ