06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում կորոնավիրուսի 47 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1013 է

Ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  47 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 197 քաղաքացի, փաստացի բուժվում է 803-ը:

Երեկվա ժամը 11.00-ի դրությամբ, կենտրոնի տվյալով, վարակվածների թիվը 966 էր:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ՝ առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի սահմանափակումները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ