Խնդիրը լավ կամ վատ մարդկանց կամքի բացակայությունը չէ
«Իրադարձությունները շփման գոտում ու սահմանում կախված չեն պատերազմի սկսման հետ, համանախագահների դիքրորշումը և այլ գործոններ թույլ չեն տալիս մեծ պատերազմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ եթե դիտարկում ենք վերջին 20 տարիները, ապա ներկայումս ոչ մի արտասովոր բան չի կատարվում: «Մի կողմից Ադրբեջանը փորձում է շփման գոտում կրակոցների միջոցով ազդեցություն թողնել՝ ցույց տալու, որ իր ռազմատենչ հայտարարությունները լուրջ սպառնալիքներ են, մյուս կողմից ցուց է տալիս, որ անհամաձայնություն կա, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է հենց ԼՂՀ-ին, ու Հայաստանն է վերահսկում իրավիճակը»,-շեշտեց նա:
Քաղաքագետը նշեց, որ ցավալի է ու շատ դժվար, որ մարդիկ են զոհվում, լուրջ կորուստներ ենք ունենում, բայց հիմա այլ տարբերակ չի տեսնում: «Խնդիրը լավ կամ վատ մարդկանց կամքի բացակայությունը չէ, այլ դաժան իրականությունը, որը կա»:
Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենքով զինելու գաղափարին, ապա քաղաքագետի խոսքով՝ նախ պետք է հասկանալ՝ ինչ նպատակ է դա հետապնդում: Նա նկատեց, որ այսպես, թե այնպես այդ գյուղերի տղամարդիկ հիմնականում պայմանագրային ծառայողներ են, բացի այդ բնակիչները հիմա էլ որոշ չափով զինված են: Մինասյանի կարծիքով՝ անհրաժեշտ է շատ միջոցներ տրամադրել այդ գոտում զինված ուժերին: