12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ քաղաքացիները ներքին թրաֆիկինգի զոհեր են/վիդեո/

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հուլիսի  երեսունը սահմանվել է թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օր:

Այսօր, “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի  բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց, որ տարեցտարի նման դեպքերը նվազելու միտում ունեն:  Նա դա պայմանավորեց հիմնականում հասարակության, մարդկանց իրազեկվածության աստիճանի բարձրացման հետ:

Գրիգորյանը  նշեց, որ հիմնականում հայերի թրաֆիքինգի հաճախ հանդիպող տեսակը հարկադիր աշխատանքն է:  Բանախոսը նկատեց,  որ Ռուսաստանի  Դաշնությունում հարկադիր աշխատանքային թաֆիքինգի իննսուն տոկոսով ենթարկվում են տղամարդիկ.”Հայտնաբերված զոհերի քանակն էլ է պակասում, եթե նախկինում ունենում էին բազմաթիվ զոհեր մեկ գործով չի լինում, հիմնականում՝ մեկ կամ երկու զոհ”:

Բանախոսը տեղեկացրեց, որ  ըստ վերլուծության Հայաստանում հավաքագրման ժամանակ բռնություն չի կիրառվում, բուն բռնությունը հենց շահագործման պահին է սկսվում:

Հարցին, թե  գրանցվե՞լ են արդյոք  օտարկերացիների շահագործման դեպքեր Հայաստանում, Գրիգորյանը պատասխանեց , որ  վերջին անգամ  երկու հազար իննը թվականին է նման դեպք հայտնաբերվել.” Ինչ վերաբերվում է ներքին տրաֆիքինգին, ապա վերջին զոհերը ՀՀ քաղաքացիներ են եղել”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ