20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խոշոր պետությունների համանախագահները թքած ունեն Ադրբեջանի վրա

‘’Խոշոր պետությունների համանախագահները թքած ունեն Ադրբեջանի վրա, եթե Ադրբեջանը պիտի ազդի իրենց վրա’’ – լրագրողների հետ հանդիպմանն այսպես արտահայտվեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա նկատի ուներ տարածված այն մտքերը, թե Ադրբեջանը լարված պահելով հայկական սահմանները՝ փորձում է ազդեցություն գործել միջազգային բանակցային գործընթացի վրա:

Ինչ վերաբերում է սահմանային շրջանները զինելու հարցին` քաղաքագետը հիմնվելով պատմական փորձի վրա, ասաց, որ պետք է սահմանամերձ գոտիներում ստեղծել ‘’կիբուցներ’’: ‘’Սրանք Իսրայելում արդեն փորձված կոլեկտիվ տնտեսություններ են: Ամեն մի ‘’կիբուցը’’ համայնք է, որ ոչ միայն արտադրական, կազմակերպչական միավոր է, այլ նաև պաշտպանական միավորներ են:

Ամեն մի  գյուղի ամեն մի թաղամաս աշխարհազորի իմաստով կարող է վաշտ կազմել, գումարտակ ստեղծել, և պարզ է՝ զինված, կազմակերպված մարդիկ պետության հսկողության տակ շատ ավելի համարձակ կլինեն’’ – բացատրեց Շիրինյանը:

Բայց նա նաև նկատեց, որ իշխանությունը սա չի ուզի. ‘’Զինված մարդկանց ով կուզի’’: Այնուամենայնիվ, ըստ նրա, սա պետք է իրականացվի սահմանամերձ տարածքներում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ