Մեծ երկրները շատ լավ հասկանում են՝ ինչով է պայմանավորված Հայաստանի որոշումը

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում միայն Ուկրաինայի շուրջ, մյուսները սպասողական վիճակում են: ՛՛Այդ առումով Հայաստանը բացառություն չէ, արձակուրդային ընթացքն իր դերը խաղում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց, որ չնայած շփան գծում, սահամնամերձ գյուղերում կարկոցներն չեն դադարում, սակայն ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված փոփոխություն պետք չէ ակնկալել մոտ ապագայում:
Ինչ վերաբերում է Արևմուտքի ու ՌԴ-ի միջև ընթացող սառը պատերազմին, ապա Մինասյանը շեշտեց, որ Ադրբեջանը ևս վախենում է դրանից: ՛՛Ադրբեջանում վախենում են, որ այդ պատերամզի շունչը կարող է ազդել նաև Ադրբեջանի վրա, որովհետև ՌԴ-ի նավթագազային հատկացումների նվազում կլինի, իսկ նա համարվում է լծակներից մեկը: Ադրբեջանը փորձում է բալանսը պահպանել թե Արևմուտքի, թե ՌԴ-ի հետ՛՛,-նկատեց նա:
Հարցին՝ հնարավոր է ՌԴ-ի դեմ կիրառվոր պատժամիջոցները տարածվեն նաև Հայաստանի վրա, քաղաքապետը պատասխանեց. ՛՛Որոշ հասարակական առումով դա միգուցե անդրադարձ լինի, բայց մարդիկ, ո որոշումներ են ընդունում ու քաղաքականություն են ձևավորում, շատ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում ու ինչով է պայմանավորված Հայաստանի ՛՛սեպտեմբերի երեքի՛՛ որոշումը՛՛: