20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը հանդիպեց Ճապոնիայի դեսպանին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ: Ողջունելով  հյուրին եւ ընդգծելով հայ-ճապոնական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ կնպաստի Երեւանի ու Տոկիոյի, ինչպես նաեւ ճապոնական այլ քաղաքների միջեւ կապերի հաստատմանը:

 “Երեւանն այսօր ակտիվորեն համագործակցում է աշխարհի մի շարք խոշոր քաղաքների հետ եւ մենք պատրաստակամ ենք համագործակցություն հաստատել նաեւ Տոկիոյի հետ: Համոզված եմ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները շատ են եւ, ըստ այդմ, համագործակցության հեռանկարներն իրոք փոխշահավետ կարող են լինել”, – ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ Երեւանի քաղաքապետարանն անդամակցում է “Քաղաքապետերը հանուն խաղաղության” կազմակերպությանը, որը նախագահում է Հիրոշիմայի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաեւ նշել է, որ մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող զբոսայգում տեղադրված Հիրոշիմա քաղաքից բերված “Խաղաղության քար” հուշաքարը եւս մեկ ապացույցն է նրա, որ Երեւանն իրոք պատրաստ է ճապոնական քաղաքների հետ համագործակցություն ծավալելուն։

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության, ինչպես նաեւ համագործակցության պատրաստակամության համար եւ կիսվելով Երեւանի մասին իր տպավորություններով` Կենիչիրո Սասամեն վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել եւ օժանդակել երկու մայրաքաղաքների միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանը, նաեւ համոզմունք է հայտնել, որ դեսպանատան բացումից հետո այդ ուղղությամբ աշխատանքներն առավել ակտիվ կլինեն ու կտեղափոխվեն գործնական փուլ:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վերահաստատել է Տոկիոյի եւ ճապոնական այլ քաղաքների հետ համագործակցության հաստատման եւ ամրապնդման հարցում Երեւանի քաղաքապետարանի պատրաստակամությունը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ