21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վերապատրաստվում են նոտարները

 ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը: 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարեւորել է վերապատրաստման դասընթացը եւ նշել, որ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելուց եւ վկայական ստանալուց հետո նոտարները եւս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները:

“Պետռեգիստրն այսօր իր աշխատանքը կատարում է բավականին բարձր մակարդակով. աշխատեք պահել այդ նշաձողը”,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Դասընթացին ներկայացվում են անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ գրանցելու քայլերը, իրավաբանական անձի վերակազմակերպմանն առնչվող գործողությունները: 

Մինչեւ տարեվերջ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարները կմասնակցեն ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի կողմից իրականացվող այդ դասընթացներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ