17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրավաբանը ընդդեմ Ծառուկյանի կուսակցության. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, իրավաբան Նարեկ Ալոյանը առաջիկա օրերին պատրաստվում է ներկայացնել երկրորդ դատական հայցը ընդդեմ ԲՀԿ-ի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի վերաբերյալ:

Թերթը հիշեցնում է, որ  այս հիմքով մեկ դատական հայց նա արդեն իսկ ներկայացրել է: Դատարանը հայցն ընդունել է վարույթ: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Նարեկ Ալոյանը դեռևս 2012 թվականից տեղեկատվություն ստանալու պահանջով թվով 5 հարցում է ուղարկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը և այդպես էլ պատասխան չի ստացել՝ ո՛չ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, ո՛չ էլ առհասարակ: Ինչից հետո իրավաբանը դիմել է դատարան՝ պահանջով ճանաչել տեղեկատվության տրամադրման իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել ԲՀԿ-ին տրամադրել հարցվող տեղեկությունները:

Գործով դատական գործընթացն արդեն իսկ սկսվել է, հերթական նիստը նշանակված է օգոստոսի 21-ին, սակայն Նարեկ Ալոյանը օրերս հերթական անգամ հարցումով դիմել է ԲՀԿ-ին, և կրկին նրա հարցումներն օրենքով սահմանված ժամկետում անպատասխան են մնացել: Օրենքի պահանջից ելնելով՝ կրկնակի հարցում է կատարել, և առաջիկա օրերին, եթե չստանա նաև այդ հարցման պատասխանը, նույն հիմքով ներկայացնելու է հերթական դատական հայցը՝ ընդդեմ Ծառուկյանի կուսակցության:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ