24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ է զբաղված Մարությանը․ քաղաքապետի բարկացած «լայվը»՝ աղբատարների մոտից

Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, թե վերջին օրերին, որպես հասարակ քաղաքացի, ինչով է զբաղված եղել՝ նշելով․ «Կնոջս և ընկերներիս հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց մթերքով փաթեթներ ենք բաժանել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով։ Որպես քաղաքապետ այս ծրագիրն անում ենք 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար եւ շարունակական եւս 2000 մարդկանց համար արվելու է»,-նշեց նա։

Մարությանը նշեց՝ վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում 2 հարց են քննարկել. «Շատ կոնկրետ քայլեր են արվելու մետրոպոլիտենի նոր կայարանի հետ կապված եւ ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային. Մոնթե Մելքոնյանի փողոցը շարունակվելու է եւ դուրս է գալու Կոմիտասի այգու մոտ։ Այս ապհին կոնկրետ նախագծման աշխատանքներ են գնում եւ կաշխատենք տարվա վերջ սկսել շինարարական աշխատանքները։ Կկառուցվեն նաեւ դեպոներ, որ երբ ավտոբուսները գան, մեր նոր տրանսպորտային ցանցը գործի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ