Եթե ոսպի ու հնդկաձավարի գինը բարձրանում է, մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Եթե որոշ ապրանքների գներ բարձրանում են, ապա կարելի է ընտրել դրանց այլ փոխարինիչները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Խուճապի պետք չէ մատնվել։ Եթե տեսնում ենք, որ որոշ ապրանքների գներ բարձրանում են, օրինակ` ոսպինն ու հնդկաձավարինը, ապա որպես սպառողներ մենք կարող ենք ընտրել դրանց այլ փոխարինիչները, որոնք առկա են ու հասանելի են», – նշել է Խաչատրյանը։
Նա նաև ասել է, որ թանկացումը պայմանավորված չէ միայն ներհայաստանյան գործոններով, քանի որ այդ ապրանքները հիմնականում ներկրվում են։