Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 73 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի
Ապրիլի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 736-ի:
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի, փաստացի բուժվում է 686-ը:
Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ, միայն 3-ը՝ երեկ:
Կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:
Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը երկարացվել է ևս 10 օրով: