24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք». Սերժ Սարգսյան

Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես այնտեղ եմ ասել, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա:

Այս մասին «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի՝ «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա դարձավ շահարման առարկա, բայց այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել: Նպատակը շատ պարզ էր: Ես դիմում էի միջազգային հանրությանը և ասում էի` չնայած նրան, որ դուք աչք եք փակել Ադրբեջանի` մինչև ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին, և մերոնք կատարեցին իրենց պարտականությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք:

 ՀՀ նախկին նախագահը այդ մարդկանց հորդորեց դիմել ցանկացած ռազմական փորձագետի, և նրանք կհաստատեն իր խոսքերը:
 
168.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ