23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զինված ուժերը և հասարակությունը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի. Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը գրում է.

«Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի համաճարակի ֆոնին, երբ ողջ աշխարհը զբաղված է այս նոր մարտահրավերով, իսկ խոշոր խաղացողները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա։

Հայաստանի համար հարցը չի կարող ունենալ տեսական կամ քննարկումային բնույթ և մենք չենք կարող ինքնահանգստացման որևէ փաստարկ կարևորել։ Հայաստանի համար պատասխանը հստակ է՝ այո, Ադրբեջանը կարող է։ Եթե ունենում ես այս պատասխանը, ապա պետք է անել ամեն ինչ, դա թույլ չտալու համար։ Պետությունը պետք է օգտագործի ողջ գործիքակազմը խափանելու Ադրբեջանի նույնիսկ տեսական պլանները։

Երեկ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան գյուղերի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակ է բացել նաև գյուղերի ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ։
Ընդգծենք, որ երեկ տեղի ունեցած միջադեպը եզակի դեպք չէ: Այս տարի ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշում գտնվող հայկական դիրքերը: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է հայկական կողմին սադրելու, իրավիճակը հենց հայ-ադրբեջանական սահմանում ապակայունացնելու համար:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը կարևոր, բայց ոչ բավարար է։ Պետք է ինտենսիվ գործի դրվեն դիվանագիտական բոլոր խողովակները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՀԱՊԿ և այլն։

Ադրբեջանի քայլերին պետք է վերաբերվել շատ ավելի մեծ ուշադրությամբ և զգոնությամբ, ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Ադրբեջանին կզսպեն հետագայում նմանատիպ և այլ սադրիչ գործողություններ ձեռնարկելու համար:

Շատ կարևոր են Ռուսաստանի հետ ինտենսիվ խորհրդակցությունները, հարաբերությունների սառեցմանը նպաստած և նպաստող խոչընդոտների վերացումը:

Զինված ուժերը և հասարակությունը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝ մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպմամբ։ Նույնիսկ կարանտինային պայմաններում դա անել հնարավոր է։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ