«Ընդդիմացան».Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմացան
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների նախագծերը։ Հիշեցնենք, որ այս փաթեթով նախատեսվում էր նորագույն տեխնոլոգիաների միջոցով պայքար մղել կորոնավիրուսի դեմ։
Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, նախագծի ընդունմանը պետք էր 67 ձայն։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը»։