24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը չընդունվեց

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը:

Արդյունքում կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրո, նախագծերի փաթեթը չընդունվեց։ 

«Այսօր ընդդիմությունը իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի», – հայտարարեց Լիլիթ Մակունցը։

Մարուքյանը կոչ արեց նման հայտարարություններ չանել ու իշխանության անգործությունն ու սահմանափակումների մասին անիմաստ օրենք բերելը չբարդել ընդդիմության վրա։

«Դուք ունեք 88 մանդատ, բա էդ աշխատավարձ ստացողները ո՞ւր են, ինչո՞ւ չեն եկել քվեարկության, որ օրենքը ընդունվի։ Այսինքն՝ ընդդիմության ձայներո՞վ եք ուզում օրենք ընդունվի։ Բա աշխատավարձ եք ստանում, խի՞ չեք գալիս։ Կոչ կանեմ չշահարկել քվեարկությունն ու, ասել մեր հարգարժան նախագահի, «քֆուր» չդնել քվեարկության վրա։ Յուրաքանչյուրս մեր դիրքորոշումն ունի», – ասաց Մարուքյանը։

 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ