24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. Ավետիք Չալաբյան

«Մարտի 30-ին, ՀՀ Ազգային ժողովը «Իմ քայլը» խմբակցության ընդամենը 57 պատգամավորների ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց, և նույնիսկ իշխանական պատգամավորնեից շատերը խուսափեցին քվեարկությանը մասնակցելուց, թերևս հասկանալով, որ դա խարան է դառնալու իրենց ամբողջ կենսագրության վրա։

Այս նախագծի հիմնական միտքը պարփակված է ստորև։ 

«Հոդված 9.1. Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումները

1. Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պարտավոր են այդ որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով ու այդ որոշմամբ նշված. պետական մարմիններին եւ պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց (այսուհետ. տվյալներ մշակողներ) տրամադրել.

1) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում).

2) հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:»

Փաստորեն, ստացվում է, որ համաճարակի դեմ պայքարելու անվան տակ, իշխանությունը իրավունք է ստանալու վերահսկել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույինիսկ տևողությունը։ Ես գուցե դեռ կհասկանայի, եթե խոսքը վերաբերվեր վարակակիրներին, կամ հարակադիր կարանտինի մեջ գտնվող անձանց, պարզելու նրանց շփումները, և դրա միջոցով արագ իդենտիֆիկացնելու հնարավոր ռիսկային գոտում գտնվող մարդկանց (թեև հեռախոսի զանգով վիրուսը չի տարածվում), բայց երբ իշխանությունը փորձում է տոտալ վերահսկողություն հաստատել բացարձակ ԲՈԼՈՐԻ վրա, իմ մոտ կասկածներ է առաջնանում, որ նպատակը լրիվ այլ է։

Աշխարհահռչակ գրող և հրապարակախոս Յուվալ Հարարին տառացիորեն մի քանի օր առաջ մարգարեական հոդված էր գրել, որում նա զգուշացնում էր, որ տարբեր ավտորիտար կառավարություններ փորձելու են օգտվել համաճարակից՝ խստացնելու իրենց վերահսկողությունը հասարակության վրա, այն հիմնավորմամբ, որ մարդիկ ընդունակ չեն ինքնուրույն խելամիտ վարքագիծ դրսևորել։ Իրական նպատակը սակայն նույն այդ մարդկանց քաղաքականապես կախյալ և վերահսկելի դարձնելն է՝ եթե գիտեն ձեր բոլոր զանգերը, ձեր ամբողջ շփման շրջապատը, ձեր գտնվելու վայրը, էլ չեմ ասում ձեր խոսակցությունների բովանդակությունը, մեծ հավանակությամբ մի բան կկարողանան գտնել, որով ձեզ կգցեն իշխանությունից կախման մեջ, և այսուհետև կստիպեն հլու հնազանդ ենթարկվել նրա ցանկացած կամայականություններին։

Այսօր դեռ հնարավոր է դա կանխել։ Օրենքի նախագիծը դեռ պետք է գնա երկրորդ ընթերցման, և հնարավորություն կա փոփոխել այս անհեթեթ նորմերը, և կամ էլ պատգամավորները կգիտակցեն, որ քվեարկելով այս օրենքնին, իրենք կդառնան այն ամենը, ինչի դեմ պայքարում էին դեռ երկու տարի առաջ, և ի վերջո հետ կկանգնեն։ Մեզնից յուրաքանչյուրը, եթե չի ցանկանում դառնալ տոտալ պետական վերահսկողության օբյեկտ, ևս կարող է այսօր բարձրացնել իր ձայնը, և դրանով հստակ ուղերձ հղել Ազգային Ժողովին՝ հետ կանգնելու այս հերթական անհեթեթ քայլից։

Հ․Գ․ Հարարիի հոդվածը՝ ստորև հղումով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ