Չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան
Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին կառավարության ներկայացրած նախագծին:
Այս մասին Խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով կառավարությանը հորդորեց հետ տանել նախագիծը:
«Սա ոչ միայն հետընթաց է ժողովրդավարությունից, այլ դուք աննպատակ գործ եք անելու: Այն հսկայական ռեսուսրները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուսրները ծախսեք սահամներին ՀՀ բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար: Այսօր նամակ է եկել ինձ՝ «Եվս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու» բովանդակությամբ, այս խնդիրները լուծեք»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն ըդնգծեց, որ Կառավարությունն այս հարցում բավականաչափ ուշացել է: «Ամենամեծ ռիսկը այս դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված են մի տեղ, ռեալ քայլերի մասին մտածեք: Միջագային փորձ եք նշում, բայց որևէ երկրում ես նման փորձ չտեսա: Հետ տարեք նախագիծը, այն առավել մեծ խուճապ է առաջացնելու, չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել: ԲՀԿ-ն այս նախագծին քվեարկելու է դեմ»,- ասաց նա: