24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակը չգիտակցելու պատճառը գուցե Նիկոլի ինտելեկտուալ կարողություններից վեր է. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը չի թողնում իր փորձերը՝ համոզելու բոլորին, որ ամեն ինչ նորմալ է։ Առավոտ ժամը 8:36 լայվ է արել. «Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում»։

Անիմաստ է հիմա իր ասածի բովանդակությունը քննարկելը, այն կարգի ժամանակավրեպ ելույթ է սա։

Բավական է ուղղակի հասկանալ, որ ցանկացած լուրջ վարկանիշ կազմելը ժամանակ է պահանջում։ Որևէ վարկանիշ կազմող կազմակերպություն չունի 2020-ի մարտի տվյալ, որովհետև մարտը չի վերջացել։

Եւ նույնիսկ եթե այդ վարկանիշները փետրվարի տվյալներով են, ապա պետք է գիտակցել, որ աշխարհը 2020-ի փետրվարին և աշխարհը 2020-ի մարտին ԼՐԻՎ ՏԱՐԲԵՐ ԵՆ։ Բոլոր առումներով։ Ուլրիվ տարբեր են լինելու ապրիլը, մայիսը և մնացած բոլոր ամիսները։

Նոր կորոնավիրուսն անդառնալիորեն փոխել է աշխարհը։ Նիկոլը դա չի հասկանում։ Իր այս չհասկանալն արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր։

Ինչու եմ համոզված, որ չի հասկանում։ Երեկ էլ ԱԺ-ում անուղղակիորեն հայտարարեց, որ կոշտ կարանտինը մեկ շաբաթվա պատմություն է լինելու։ Մոտավորապես այս ձևով, թե 1 շաբաթ պարապուրդը տաքսիստներին չի կործանի…

Իրավիճակը չգիտակցելու պատճառը չգիտեմ։ Գուցե իր ինտելեկտուալ կարողություններից վեր է։ Գուցե ինֆորմացիոն բլոկադայի մեջ է և իրեն մատուցում են ինչ-որ զտած լավատեսական էշություններ, որոնց նա անվերապահորեն հավատում է։ Գուցե groupthink-ի զոհ է։ Իսկապես չգիտեմ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ