Վանում արդեն հայատառ ցուցանակներ կան
Վանի Էդրեմիթ շրջանում տարբեր լեզուներով, այդ թվում` նաև հայերենով ճանապարհային ցուցանակներ են տեղադրել` գրում է ‘’Ակօս’’-ը:
Էդրեմիթի քաղաքապետարանի ավագանու որոշմամբ՝ շրջանի մուտքն ազդարարող վահանակի վրա գրվելու է թուրքերենով, քրդերենով, հայերենով և անգլերենով:
‘’Քուրդ ժողովուրդն իր պատմության ընթացքում համատեղ ապրել է Անատոլիայի փոքրամասնություններից հայերի հետ և պատմական, մշակութային, հավաքական համախմբվածություն ենք ունեցել: 1915թ.-ին հայերի տեղահանությունից առաջ Էդրեմիթում շատ հայեր են ապրել: Վանում հայերն ու քրդերը դարեր շարունակ եղբայրների նման են ապրել: Այդ պատճառով էլ թույլ չենք տալու, որ հայերի մշակույթն ու պատմությունը ոչնչացվի’’,-ասել է քաղաքապետ Սևիլ Ռոյբին Չեթին: