24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլուխն եմ կտրելու այն մարդու, որը կոռուպցիայով է զբաղվելու. Հայկ Մարության

«Հայաստանն ապրում է նոր իրողությունում»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով բյուջեի թերակատարմանը, և հավելեց, որ մի շարք ծրագրեր չեն իրականացվել, քանի որ հայտ ներկայացրած և հաղթած ընկերությունները չեն կարողացել կատարել իրենց առջև դրված առաջադրանքը, իսկ քաղաքային նոր իրողության մեջ չկան ընկերություններ, որոնք «մշտական» ունեն և տարիներ շարունակ իրենք են իրականացնում այս կամ այն գործառույթը:

«Եկել է նոր իշխանությունը և ասել, որ այսուհետև մրցույթները պետք է լինեն բաց, թափանցիկ, ազնիվ և բոլորի համար: Դրա համար պետք է գրել տեխնիկական բնութագիր, ինչը գրեթե բոլոր վարչություններում չէին կարողանում անել, ինչո՞ւ, որովհետև դրա կարիքը չի եղել: Այս մարդն է լինելու, ինքը իր բնութագիրը բերել դրել է տենդերի, սիրուն հաղթել գնացել է: Անցած տարի մենք վերջ դրեցինք դրան: Սա ունեցավ կողմնակի էֆեկտ, սկսեցին գալ ընկերություններ, որոնք բացարձակ տեղյակ չեն, մոտավորապես են պատկերացնում, շատ ընկերություններ, որոնք սկսեցին անհիմն ցածր գներ առաջարկել, հաղթեցին մրցույթները և, բնականաբար, չկարողացան տակից դուրս գալ»,- ասաց քաղաքապետը։ 

Հայկ Մարությանի  պնդմամբ՝ սրա համար տույժ-տուգանքներ են եղել, ընկերություններն ընկել են սև ցուցակներ, բայց միևնույն է՝ արդյունքում ունեցել ենք չկատարված աշխատանք: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքն ապրում է փոփոխությունների ժամանակաշրջանում, ինչը դժվար է, սակայն այդպես են լինում փոփոխությունները:

«Մենք անելու ենք այդ փոփոխությունները, չենք վախենալու ցածր տոկոսներից: Մենք քաղաքային բյուջեից գումար տրամադրելու ենք միայն 100 տոկոսանոց արդյունքի դեպքում: Լինելու են խնդիրներ: Ես քանի քաղաքապետ եմ, «գարանտն» եմ նրա, որ համակարգային փոփոխություններ արվելու են՝ 100 տոկոսով առանց կոռուպցիայի, գլուխն եմ կտրելու այն մարդու, որը կոռուպցիայով է զբաղվելու, կներեք, որ կոպիտ եմ ասում: Ժողովուրդը վստահել է մեզ, և եթե ինչ-որ մեկը մտածում է, որ կարող է խաբել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու»,- ասաց Հայկ Մարությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ