23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը՝ դատաիրավական կոլապսի մեջ․ Հրապարակ

«Սահմանադրական դատարանը կարգի բերելու՝ նորացնելու, հին կադրերից ազատելու եւ նրա բնականոն գործունեությունը վերականգնելու մասին բարձրագոչ ճառեր ասող իշխանավորներին բացարձակապես չի հուզում դատական համակարգի կատաստրոֆիկ վիճակը, որի հետ անմիջականորեն շփվում է ՀՀ քաղաքացին։ Մինչդեռ, եթե ուզում են ինչ-որ բան «կարգավորել», այնպես, որ երկիրն ու քաղաքացին շահեն, պետք է սկսել դատական համակարգից։

Եվ այդ «սկսելն» էլ չպետք է արտահայտվի դատարանների դռներն արգելափակելով, դատավորներին պիտակավորելով կամ հայտարարելով, թե՝ կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի։ Ոչ էլ կայացված դատավճիռների ու վճիռների մասին վիճելի հայտարարություններ անելով կամ կառավարության նիստում նախաքննության մանրամասներ քննարկելով։ Այդ մտահոգությունն առաջին հերթին պետք է արտահայտվի դատավորների այս անմարդկային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցառումներով։ Որ յուրաքանչյուր դատավորի վարույթում ոչ թե 3 կամ 4 հազար գործ լինի, ու դրանց քննությունը տեւի 3-4 տարի, իսկ կայացված վճիռներն էլ, նույն այդ ծանրաբեռնվածության պատճառով, լինեն թերի ու մակերեսային, այլ նորմալ դատական գործընթաց կազմակերպվի, որ գործերը քննվեն ողջամիտ ժամկետում, որակով եւ առանց մարդկանց նյարդերն ու առողջությունը քայքայելու։

Այս ընթացքում իշխանությունը պետք է զբաղվեր այդ իրավիճակի վերլուծությամբ եւ ռազմավարության մշակմամբ։ Եվ գործադիրում աշխատողներին պարգեւավճարներ տալու փոխարեն պետք է դատավորների աշխատավարձերը բարձրացներ, լրացուցիչ ֆինանսներ հատկացներ նոր դատավորների պատրաստմանը ու հաստիքներ ավելացներ դատարաններում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք առաջիկայում կաթվածահար դատական համակարգ ունենալ, եւ երկիրը կարող է հայտնվել իրավական կոլապսի մեջ»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ