30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կալանավորներին որոշ բացառություններով պետք է ազատ արձակել․ Հրանտ Բագրատյան

Կորոնավիրուսը շատ արագ առաջադիմում է և վտանգ կա, որ ՀՀ-ում այն կարող համաճարակի վերածվել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այս պահին կառավարությունը մինչև վերջ չի կողմնորոշվում, թե ի՞նչ անի։ Այս ստատուսում կխոսենք բանակի և կալանավայրերի մասին։ Չինաստանի, Իրանի և Իտալիայի փորձը ցույց տվեց, որ այս կառույցները շատ խոցելի են», գրել է Բագրատյանը, հույս հայտնելով, որ օգտակար բան ասած կլինի։

«Բանակ։

– Հնարավորինս շատ արձակուրդներ տրամադրել զինծառայողներին։

– Արգելել տեսակցությունները հարազատների ու բարեկամների հետ (եթե վերջիններս պետք է գնան զորամաս)։

– Սահմանափակել շարային վարժությունները, շարային ստուգումները։

– Զորանոց ու ննջարան մտնելուց առաջ դեզինֆեկցիա անել հագուստը,

– Տրամադրել դիմակներ և լվացվելու միջոցներ,

– Երեք օրը մեկ զինվորներին տալ մեկական Արբիդոլի հաբ, ամենօրյա ռեժիմով ստուգել զինվորների ջերմությունը։

– ՀՀ ՊՆ-ին բավարար քանակի կորոնավիրուսային տեստեր տրամադրել։

Կալանավայրեր։

– Ազատ արձակել բոլոր կալանավորներին, բացառությամբ հայրենիքի դավաճանության, սպանության և մի քանի այլ ծանր հոդվածներով (ցանկը՝ արդարադատության նախարարություն)։ Անձնագրեր չեն տրամադրվում և ՀՀ-ից բացակայելը բացառվում է։

– Կամերաներում 2 հոգուց ավել պետք չէ թողնել։

– Սահմանափակել կալանավորների ամենօրյա զբոսանքները։

– Ազատ արձակել բոլոր այն կալանավորներին, որոնք ՔԿՀ-ում են հայտնվել խափանման միջոցը նախնական կալանք ընտրելու դատարանների որոշման արդյունքում։

– Կալանավայրերում մնացածներին տրամադրել լվացման միջոցներ,դիմակներ, տրամադրել պրոֆիլակտիկ հաբեր, չափել ջերմությունը։

– Ամենօրյա լոգանքի հնարավորություն տալ բոլորին», գրել է Հրանտ Բագրատյանը եւ հետգրություն թողել.

«Վաղը և մյուս օրը կխոսենք տնտեսական միջոցառումների, բիզնեսին պետական օժանդակության, առևտրի, հանրային սննդի և ծառայությունների, կրթության, պետական ֆինանսների մասին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ