Վիրուսը տարածվում է գաղտնի շրջանով, շատ արագ, չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների. նախարար
Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Վիրուսը տարածվում է գաղտնի շրջանով, շատ արագ, մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների»,- նշել է Թորոսյանը` կոչ անելով համաճարակի օջախ հանդիսացող վայրերից վերադարձած քաղաքացիներից աշխատել սահմանափակել շփումները, ինքնամեկուսանալ և ամենակարևորը՝ գանգատների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և անմիջապես հայտնել բժշկական ծառայություններին, որոնց հեռախոսահամարները հրապարակված են որպեսզի հնարավոր լինի թեստ կատարել և թեստի արդյուքնների հիման վրա որոշել հիվանդ է տվյալ անձը, թե՝ ոչ: