03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վահրամ Բաղդասարյանը կանչվել է քննչական` «հարցաքննության»՝ «դրոշի պոչի» գործով՝ ֆրակցիայի սենյակի դրոշի պոչը նոր Հայաստանի իշխանությունները չեն գտնում.Հրապարակ

Կորած համակարգչի գործով Դուք որպես մեղադրյա՞լ, թե՞ որպես վկա եք անցնում՝ հարցրինք «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանին։ «Որպես վկա, իրենք չեն ասում, որ ես «գողացել» եմ այն, քննչականն ինձ կանչել-հարցնում է` կարո՞ղ է իմանաս ուր է համակարգիչը։ ԱԺ-ն ռեժիմային հիմնարկ է, փաստաթղթով համակարգիչը հանձնել, դուրս եմ եկել, էդ շենք այլեւս ես չեմ կարող վերադառնալ, ես ո՞նց իմանամ` էդ համակարգիչն ուր է, հետո էլ՝ ինչո՞ւ պիտի իմանամ»,- ասաց նա:

Սակայն «նախկինների» հետ կապված` սա միակ կազուսը չէ. իշխանությունների երեւակայությունը` նրանց մեջ հանցավորներ գտնելու հարցում, անսահմանափակ է։ Պարզվում է` ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անցնում է «դրոշի պոչի» գործով՝ ֆրակցիայի սենյակի դրոշի պոչը նոր Հայաստանի իշխանությունները չեն գտնում․ Վահրամ Բաղդասարյանը եւս կանչվել է քննչական` «հարցաքննության»:

Ի դեպ, Բաղդասարյանն իր անձնական կահույքը թողել է ֆրակցիայի սենյակում: Քննչականի «որոնողական» աշխատանքներն այսքանով չեն ավարտվում՝ մի երկու կորած աթոռի հետ կապված՝ նույնպես քրգործեր կան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ