15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Չզարմացա, որովհետեւ Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը` նոր են

Անկեղծ ասած` չզարմացա, երբ Արամ Սարգսյանին տեսա Նիկոլ Փաշինյանի հետ նույն հարթակում «այո» քարոզելիս:

Ինչո՞ւ չզարմացա, որովհետև Արամ Սարգսյանի համար Հրայր Թովմասյանը հին է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Անդրանիկ Քոչարյանը` նոր են: Չզարմացա, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնած «այո» քարոզող Արամ Սարգսյանի համար Սամվել Ալեքսանյանը գործարար է, իսկ օրինակ Ռուբեն Հայրապետյանը` «ասֆալտին փռելու» ենթակա օլիգարխ: Չզարմացա, թե ինչո՞ւ է Արամ Սարգսյանը նույն հարթակում կանգնած, երբ պողոսների վարչապետը ՍԴ-ին մեղադրում էր 1996-ի ընտրությունը «դակելու» հարցում, որովհետև Արամ Սարգսյանը միգուցե և չի հիշում, թե ինչ պաշտոն էր այդ ժամանակ զբաղեցնում Վազգեն Սարգսյանն ու ինչ ներգրավվածություն ուներ այդ ընտրություններում:

Չզարմացա, որովհետև 1998-ի իշխանափոխության հիմնական, ես կասեի` առանցքային դերակատարներից Վազգեն Սարգսյանի մտքով չէր անցել, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հին է ու նրանից պետք է ազատվել: Այո՛, չզարմացա, որովհետև ես էլ լավ գիտեմ, պողոսների վարչապետն էլ լավ գիտի, թե 2018թ.-ին ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ Արամ Սարգսյանն ու Արտակ Զեյնալյանն ինչպես են քվերակել: Ի դեպ` լավ են արել, որ այդպես են քվեարկել, ճիշտ են արել:

Միհրան Հակոբյան

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ