24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Լիրբ, ղախպա, անուղեղ հավ»․ Գյումրիում սպանված կնոջ մասին գրառում կատարած ՀԽ անդամը կհեռացվի՞

Համացանցում շարունակում է քննարկվել օրերս Գյումրիում 28-ամյա երիտասարդի կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ու սպանված 42-ամյա կնոջ ու նրա 13-ամյա աղջկա թեման։ Թեմայի վերաբերյալ գրառումներ են անում նաև հանրային մարդիկ։ Մասնավորապես, Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ «լիրբ, ղախպա, անուղեղ հավ» անվանելով մահացած կնոջը, գրում է asekose.am-ը:

«43 տարեկան ղախպեն 28 տարեկան տղին վրաքաշ է արել` զբաղեցրել է, չի թողել, որ ընտանիք կազմի: Է, հետո … պիտի հարգե՞ր նրան այդ 28 տարեկան գյադեն:

Չեմ էլ զարմանա, եթե նա նույնիսկ այն 13 տարեկան աղջնակին ցանկացած լինի: Նման տականք գյադին ի՞նչ տարբերություն` 15 տարով մեծ լինի իրենից, թե 15 տարով փոքր:
Բայց այդ լիրբը(հողը թող խաբար չտանի) աղջիկ երեխու ներկայությամբ սիրեկան է ընդունել: Երես է տվել…Անուղեղ հավը»,-գրել էր Աշոտ Միրզոյանը, որի գրառումը բուռն քննարկումների առիթ է դարձել ու շատերը դա որակել են բռնության արդարացում։

Այս առիթով ՀՀ Հանրային խորհրդի գրասենյակըը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է.

«Հանրային խորհուրդը դատապարտում է բռնությունն արդարացնող կոչերը և պաշտոնապես հայտնում, որ ՀԽ անդամների և/կամ հանձնաժողովների անդամների որևէ հայտարարություն, կոչ, ուղերձ, գրառում կամ կարծիք չի կարող վերագրվել Հանրային խորհրդին, քանի դեռ տվյալ հայտարարությունը չի հաստատվել խորհրդի կամ հանձնաժողովի նիստում և չի արտահայտում բացարձակ մեծամասնության կարծիքն ու մոտեցումները:

Այնուհանդերձ, ՀԽ հանձնաժողովի անդամի կողմից այսպիսի բովանդակությամբ տեքստերի տարածումը կունենա համապատասխան արձագանք Հանրային խորհրդի կողմից և հաշվի առնելով Ա. Միրզոյանի՝ որպես ՀԽ անդամակցող անձի՝ իրավական նորմերին և էթիկական մի շարք սկզբունքներին հակասող հանրային անընդունելի վարքի դրսևորումը, ՀԽ առաջիկա նիստում պարտադիր քննարկման կդրվի հանձնաժողովում նրա հետագա անդամակցության հարցը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ