18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե աշխարհում, թե տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ոչ միայն չի թուլանում, այլեւ նոր մարտահրավերներ է նետում։

ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան. նոր դեպքերը եւ վարակի տարածման թափը հաշվի առնելով՝ ձեռնարկվել են տարաբնույթ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ։

Այս ֆոնի վրա, ըստ հայաստանյան պաշտոնական աղբյուրների, մեր երկրում իրավիճակը բարվոք է թվում։

Բայց… հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը, եթե պարզվի, որ պաշտոնական աղբյուրները գտնվում են ոչ թե առողջապահական, այլ քաղաքական գործոնների ազդեցության տակ։

Կարճ ասած, ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք։ Մարդկանց առողջության հետ չխաղաք»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ