24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում. Հետո գիտե՞ք ինչ եղավ. Հեղափոխություն

Ախր, սիրելի մարդիկ, ինչու ծեծել կամ պատժել մեկին, երբ կան ավելի հզոր գործիքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով մետրոյում քաղաքացու կողմից Նիկոլ Փաշինյանի տված բուկլետը պատռելու միջադեպին:

«Օրինակ`ֆեյսբուքում այդ մարդուն բարոյապես նվաստացնել, ոչնչացնել, դարձնել բոլորի քննարկման առարկան, ԴԱՏԱՓԵՏԵԼ և թույլ տալ, որ նրա նկատմամբ այս տիրույթում մարդիկ արտահայտեն իրենց սրտի ուզածը (սեռական հայհոյանք, սպառնալիք, հազար ու մի բան), ինչպես և արվում է մետրոյում հանդիպած աղջկա նկատմամբ: Այդպես եք փորձում լռեցնել մարդկանց:

Այո, ընդդիմադիրների ֆիզիկական անձեռնմխելիությունը դժվար թե մեկը ձեր բառապաշարով՝ «դուխ անի» խախտել այդ հոգեկանն ու բարոյականը, չեն խոստանում:

Ինչ անես` կսովորեն քեզանից: Դուք էլ էիք պատռած թղթիկներ ճպպացնում: Հետո գիտե՞ք ինչ եղավ: Հեղափոխություն:

Ի՞նչ եք ուզում: Գիշեր-ցերեկ աղոթենք ձեզ համար, որ դուք մեզ չեք ծեծում, մեր մեքենաները չեք վառում, չեք սպառնում, հա՞: Ինչու անել նման բաներ, երբ ֆեյսբուքի «դուխովները» կան ու կան:

Լավ կլիներ զբաղվեիք ու քննարկեիք ձերոնց, օրինակ՝ Գևորգ Պապոյանին, որը պատգամավորի աթոռին է նստած, բայց դեռ իր կենսագրությունն է գրում ու ջնջում, գրում ու ջնջում…

Ամաչում եմ ձեր փոխարեն»,-գրել է Անի Սամսոնյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ