14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանը գնդակոծել է սահմանային գյուղերը. գյուղապետերը դիմել են ”Կարմիր խաչ”-ին

Ադրբեջանական կողմը Տավուշի մարզի սահմանային շրջաններում շարունակում է կրակոցներ արձակել, բայց այս անգամ արդեն ոչ միայն գյուղերի, այլ նաև դաշտերի ուղղությումբ:

’’Հացահատիկահավաք կոմբայնի վրա են կրակել: Կոմբայնավարները թաքնվել են, ուշ ժամի տարածքից հանել ենք, ուրիշ տարածք ուղարկել, որ անվտանգ է’’,- ասել է Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը

Դաշտերի ուղղությամբ հնչող կրակոցները, ըստ համայնքի ղեկավարի ավելի վտանգավոր են.’’Հիմա ցորենի և գարու բերքն ենք հավաքում, չեն թողնում, որ գյուղացին աշխատի’’-ավելացրել է նա:

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը, որպեսզի միջնորդի կամ մարդ ուղարկի, գյուղացիներն էլ կարողանան աշխատել և բերքահավաքն անել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ