20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող “Գլոբալտեք” (“Globaltec”) միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: “Գլոբալտեք” ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝ նշելով, որ այն ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում (ֆերմերային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, սառեցված պահածոների արտադրություն) և հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև  Հայաստանում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և ՀՀ կառավարության անունից արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ