24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորների պարգևատրումներն աճել են 827 %-ով

Քաղաքական իշխանությունը շատ է սիրում համեմատություններ անել նախկինի հետ։

Այդպիսի մի համեմատություն էլ ես անեմ։

Ներկայացնում եմ 2018 եւ 2019 թվականներին ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատողների ստացած պարգեւատրումների, հավելավճարների եւ հավելումների չափերը։

Պատկերը, իմ համոզմամբ, շատ խոսուն է։

Այսպես.
1. Պատգամավորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով։
Հիշեցնեմ, որ պատգամավորների քանակը 2019-ին աճել է ընդամենը 26 %-ով

  1. Աշխատակազմի աշխատողների (անհամեմատ ցածր աշխատավարձներ ստացողներ) պարգեւատրումներն աճել են 210 %-ով։

Սա՞ է ձեր փոխած արժեքային համակարգը…

Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ փոփոխված արժեքների արդյունքում նախ 8 անգամ կաճի հանրության սոցիալական վիճակը եւ հետո նոր կմտածեն պատգամավորների մասին։

Պատգամավորները, ի դեպ, այս հավելյան վարձատրությունները ստանում են իրենց ունեցած միջինից բարձր աշխատավարձներին (շուրջ 500.000 դրամ) վրադիր, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 200.000-ը դրամ։

Տվյալները ստացվել են պաշտոնական աղբյուրից։

89446453_1307359286140524_666843236626595840_n

Արսեն Բաբայան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ