24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Լեռնիկ Ալեքսանյանին և Ֆիրդուս Զաքարյանին եմ խոսքս ուղղում». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀԿ 3 խորհրդի անդամներին չէի անդրադառնա, եթե այսօր չլսեի նրանց կողմից մի շարք մեղադրանքներ կուսակցության և կուսակցության ղեկավարության մասին։ Մասնավորապես Լեռնիկ Ալեքսանյանին և Ֆիրդուս Զաքարյանին եմ խոսքս ուղղում՝ պարոն Ալեքսանյան, ես էլ, դուք էլ լավ գիտենք, թե դուք ինչու լքեցիք կուսակցության շարքերը, որովհետև այլևս վերցնելու բան չկար: Այո, այլևս իշխանություն չենք, դուք էլ պատգամավոր չեք։ Դուրս եկար կուսակցությունից, քանի որ ցանկանում էիր կուսակցությանը պատկանող մարզային գրասենյակը քեզնով անել կամ տրամադրեին քեզ՝ չգիտեմ որ արժանիքիդ համար:

Երբ մերժվեցիր, նոր որոշեցիր լքել կուսակցությունը, բարի ճանապարհ։

Կամ Ֆիրդուս Զաքարյանը խոսում է կուսակցության երիտասարդացման մասին. մեկը չկա հարցնող՝ բա երիտասարդներին հարցրե՞լ ես, իրենք ուզո՞ւմ են, որ կուսակցության նախագահը փոխվի: Մեկը ես և իմ շատ ընկերներ չենք ուզում, անգամ չենք մտածում այդ մասին, քանի որ հպարտ ենք մեր կուսակցության նախագահի անցած ճանապարհով, դավանած արժեքներով և իր մարդ տեսակով։

Եվ վերջապես՝ դու քո ամբողջ կյանքում Հրանուշ Հակոբյանին չես հակաճառել, քեզ իրավունք ես վերապահում խորհուրդներ տա՞լ։

Այո, կուսակցությունը պիտի վերանայի իր կազմը և մոտեցումները՝ հեռացնելով Ձեր նման պատեհապաշտներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ