24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործը կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները. «Կոմերսանտ»

Երևանի դատարանը մարտի 3-ին չի կարողացել որոշում կայացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, որը պահանջում էր կարճել քրեական գործը, գրում է «Կոմերսանտը»։ 

Դատավորը դադար էր վերցրել՝ «քննելու գործի բոլոր հանգամանքները և ապացույցները»: Իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստվում են այն բանին, որ միջնորդությունը մերժվելու է, իսկ  գործընթացը, որը սկսվել է գրեթե երկու տարի առաջ, կշարունակվի ևս մի քանի տարի: Ռոբերտ Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերից մեկը։ 

Սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով լսումները, որով, բացի Ռոբերտ Քոչարանից, անցնում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը՝ անցնում են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Մարտի 3-ի նիստին, ինչպես և բոլոր նախորդներին, ներկա էին նախկին նախագահի և՛ համախոհները, և՛ ընդդիմախոսները:

Վերջիններս ամբաստանյալներին մեղավոր են համարում 2008 թվականի մարտի իրադարձությունների համար:

Տասներկու տարի առաջ հայկական մայրաքաղաքում ուժով ցրվել է ընդդիմության հանրահավաքը, որի մասնակիցները համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքների հետ (այն ժամանակ Սերժ Սարգսյանը հաղթել էր Լևոն Տեր-Պետրոսյանին): Բախումների հետևանքով մարդիկ էին զոհվել: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որին իր ընդդիմադիր գործունեությունը երկու տարվա ազատազրկում էր արժեցել։ 

Նրանք, ովքեր եկել են դատարան Ռոբերտ Քոչարյանին և մյուս մեղադրյալներին սատարելու համար, միշտ զբաղեցնում են ամբաստանյալի առջև դրված աթոռները: Նրանց հակառակորդները տեղակայվում են դատախազության համար նախատեսված հատվածում: Երբ պարոն Քոչարյանին բերել են դահլիճ, համախոհները ոտքի են կանգնել և նրան դիմավորել ծափերով, իսկ հակառակորդները՝ դատապարտող բղավոցներով և սուլոցով:

Նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է դիտարկեր քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։ Նույն խնդրանքով դիմել էին նաև մյուս ամբաստանյալների փաստաբանները: Բայց տիկին Դանիբեկյանը որոշել է ոչ մի  որոշում չկայացնել:

«Պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգել՝ մինչև գործի բոլոր հանգամանքները պարզվեն, և ապացույցները քննվեն», – որոշեց տիկին Դանիբեկյանը:

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել մեկ այլ նախաձեռնությամբ. Նրանք Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ են հայտարարել: Դրա պատճառներից մեկը նախկին նախագահի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը, անվանել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արած հայտարարությունը: Վերջինս հարցազրույցներից մեկում նախկին նախագահի նկատմամբ գործընթացին մասնակցած գործընկեր դատավորներին փաստացի մեղադրել էր երկրի քաղաքական ղեկավարության հրամանները կատարելու համար:

«Իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները նման լինեն Արմեն Դանիելյանին և Աննա Դանիբեկյանին», – ասել էր ԲԴԽ ղեկավարը (Արմեն Դանիելյանն անցյալ տարվա հուլիսին Ռոբերտ Քոչարյանի խափան,ման միջոց էր ընտրել կալանքը):

Սակայն ինքնաբացարկի մասին որոշման միջնորդություն այդ օրը նույնպես չէր ընդունվել: Այս հարցը հնարավոր է լուծում ստանա մինչև շաբաթվա վերջ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի ակնկալում, որ միջնորդությունների վերաբերյալ հաջողությունների կհասնի:

Ավելին՝ փաստաբան Արամ Վարդևանյանը չի բացառում, որ գործընթացը, որը սկսվել է 2018 թ.-ին, նույնքան, եթե ոչ ավելի կերկարաձգվի:

«Դա կարող է տևել առնվազն երկու տարի: Պետք է հիշել, որ մեղադրող կողմը և հետաքննության կողմն այնպիսի մասշտաբային գործ են հարուցել, որ հնարավորություն չկա, որ այն երկար ժամանակ չքննվի», – «Կոմերսանտ»-ին ասել է փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկա: Նրանք բոլորը պետք է լսվեն, ինչը նույնպես կազդի գործի քննության ժամկետի վրա:

Հարցին՝ կարո՞ղ են Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցը փոխել, Արամ Վարդևանյանին դժվարացավ պատասխանել:

Ըստ նրա՝ փաստաբանները մի քանի անգամ առաջարկել են, որ դատարանը իրենց պաշտպանյալին ազատի նախնական կալանքից  գրավի դիմաց (Հայաստանում գոյություն չունի տնային կալանք հասկացություն), բայց դատավորը մերժեց այդ հայցը:
«Կոմերսանտ»-ի զրուցակիցը խոստացել է, որ առաջիկայում պաշտպանությունը դատարանին կներկայացնի ՀՀ երեք նախկին վարչապետներից երաշխավորագրեր:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը բացառապես Հայաստանի ներքին գործը չէ: Մոսկվան ի սկզբանե ուշադիր հետևում էր բարձր մակարդակի գործընթացին՝  կապված այն քաղաքական գործչի հետ, որը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ գործընթացը 2018 թ.-ին սկսվել է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ այն նպատակ չունի քաղաքական նկատառումներով նախորդներին հետապնդել»:

Հատկանշական է, որ երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվեց քրեական գործ,  Վլադիմիր Պուտինը զանգահարեց նրան և շնորհավորեց ծննդյան օրվա կապակցությամբ:

Անցած հոկտեմբերին, երբ Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Ռուսաստանի ղեկավարը հանդիպեց ՀՀ նախկին նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Լևոնի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, և բոլորն այն մեկնաբանեցին որպես աջակցության դրսևորում:

«Նման մարդը, որը մեծ երկրի նախագահ է, երբ շնորհավորում է իմ հայրիկի ծննդյան տարեդարձը, Նոր տարին, հանդիպում է մեզ հետ, հավանաբար հասկանալով, որ մեր իշխանություններին դժվար թե դա դուր գա … Սա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ է: Եվ ինչ ընկեր», – ասաց Լևոն Քոչարյանը «Կոմերսանտ»-ին:

Կրեմլում «Կոմերսանտ»-ի իրազեկ զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ գործընթացը համարում է քաղաքական: Ըստ նրա՝ Մոսկվան բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը Հայաստանի իշխանություններին:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը նշել է, որ եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրավիճակը իրավական հարթության շրջանակում չլուծվի, ապա նրա ձերբակալությունը կարող է վերածվել ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների ամենարադիական խնդիրներից մեկի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ