18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Անչափահաս հանցագործների թիվը նվազել է

Վերջին կիսամյակում նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատությամբ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը նվազել է՝ 212-ից դարձել է 180: Այս մասին այսօր ասուլիսում ասաց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա նշեց, որ հանցագործություն կատարած անձերի քանակը եղել է 180, հիմա դարձել է 160:

Նվազել են նաև թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վանսվածք հասցնելու դեպքերը դպրոցներում ու դրանց հարակից տարածքներում: Սա պայմանավորված է նրանով, որ ոստիկաննները մշտապես դպրոցներում ու հարակից տարածքներում են գտնվում, ամենօրյա ստուգումներ են իրականացնում,  անչափահասների հետ հոգեբան է աշխատում: Ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը՝ երեքից դարձել են յոթը, կողոպուտների դերն է նաև ավելացել:

Կատարված հանցագործություններից Աառաջին տեղում գողություններն են, մարմնական վանսվածքները, մնացածները քիչ են:

Նելլի Դուրյանը շեշտեց, որ անչափահասների մոտ կրկնահանցագործություններ չեն նկատվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ